Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող «Լեգանեսը» փորձել է ձեռք բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, սակայն մերժում է ստացել ռուսական ակումբից, հաղորդում է Чемпионат-ը:
«Լեգանեսը» ցանկացել է վարձավճարով թիմ հրավիրել 25-ամյա ֆուտբոլիստին, իսկ հետագայում ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Առաջարկը չի բավարարել «Լոկոմոտիվին»:
Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել երեք ասիստ: