
տուր
01 Հունվար 1970 - 19:54
- 
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ վերջինիս կազմ հավանական տեղափոխության առնչությամբ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Իսպանական ակումբը 33-ամյա ուրուգվայցուն առաջարկել է 3 տարվա պայմանագիր: «Ատլետիկոն» հանձին Կավանիի տեսնում է ֆուտբոլիստի, որը հարձակման գծում կկարողանա փոխարինել Դիեգո Կոստային:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ուրուգվայցի գոլահարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրանում է այս տարվա հունիսի 30-ին:
Կավանին Ֆրանսիայի 2018/19թթ․ առաջնությունում մասնակցել է 14 մրցավեճի (7 խաղում եղել է մեկնարկային կազմում), դարձել 4 գոլի հեղինակ:
ՊՍԺ-ն ցանկանում է շարունակել մրցելույթները ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում

