Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել, El Chiringuito TV-ի եթերում ասել է իսպանացի հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Խոսեպ Պեդրերոլը:
««Ռեալն» ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը համաձայնության են հասել: Ֆուտբոլիստն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդ: Եթե «Լիվերպուլը» որոշի հունվարին վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, «Ռեալը» պատրաստ կլինի նրա համար վճարել 40 միլիոն եվրո և գործարքն ավարտել արդեն ձմռանը»,- ասել է Պեդրերոլը Jugones հաղորդման ժամանակ:
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի պայմանագրի ժամկետն այս մրցաշրջանից հետո ավարտվում է: Անգլիացին դեռ համաձայնության չի հասել «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի շուրջ:
Մեկ ակումբի տղա՞, թե՞ «գլամուր կարիերա»՝ ո՞րն է Տրենտի թրենդը


