Logo

Իսպանացի եզրային հարձակվող Խավի Մորենոն տեղափոխվել է «Փյունիկ»

23:18 / 26.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի եզրային հարձակվող Խավի Մորենոն համալրել է Երևանի «Փյունիկի» կազմը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մորենոն իսպանական «Հերկուլեսից» է տեղափոխվել հայկական ակումբ: 2024/25 մրցաշրջանում Մորենոն Իսպանիայի Առաջին դիվիզիոնի (մակարդակով երրորդ լիգան) Բ խմբում անցկացրել էր 37 խաղ, խփել 5 գոլ և կատարել 7 ասիստ:

Մորենոն «Փյունիկում» կխաղա «10» համարի մարզաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ