«Ջոհոր Դարուլ Տակզիմ» ակումբը հայտարարել է մալազիական ֆուտբոլի համար երեք աստղային տրանսֆերի մասին:
Ասիական լիգա են տեղափոխվել հարձակվող Խոնաթան Վիերան, կիսապաշտպան Ռոքե Մեսան և պաշտպան Ալվարո Գոնսալեսը:
Իսպանացի ֆուտբոլիստները Մալազիայի առաջնության առաջատարին են միացել ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ «Ջոհոր Դարուլ Տակզիմ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը:


