UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը վերսկսել է մարզումները ձեռքի վնասվածքից վերականգնվելուց հետո։
«Վերադարձել եմ մարզումներին։ Ձեռքս գրեթե չի անհանգստացնում»,- ռուսաստանցի մարտիկի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը։
Իսլամ Մախաչևը ծրագրում է հաջորդ մենամարտն անցկացնել 2025թ․ հունվարին։ Սպասվում է, որ մրցակիցը կլինի UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով: