Logo

Իսլամ Մախաչևը պատրաստ է տիտղոսային ռևանշին

23:18 / 18.09.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը պատմել է, թե ինչպես է պատրաստվում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ ռևանշ մենամարտին:

Մախաչևի և UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Օլիվեյրայի միջև 5 ռաունդանոց մենամարտը կայանալու է հոկտեմբերի 21-ին: Աբու Դաբիում UFC 294 մրցաշարի գլխավոր մենամարտում ռուսաստանցի մարտիկը կփորձի պահպանել չեմպիոնական գոտին:

«Ավարտին մոտեցավ նախապատրաստական ևս մեկ փուլ: Շնորհակալություն բոլոր մարզիչներին և նրանց, ովքեր օգնել են ինձ այս հավաքի ընթացքում»,- սոցցանցերում գրել է ռուսաստանցի մարտիկը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Իսլամ Մախաչևը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Չարլզ Օլիվեյրային և նվաճել էր UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ