UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը պատմել է առաջիկա ծրագրերի մասին։ 2024 թվականին ռուսաստանցին մտադիր է անցկացնել երկու մենամարտ։
«Հունիսի 8-ին UFC PPV-ում կմենամարտեմ Ջասթին Գեյջիի հետ։ Նոյեմբերին էլ UFC MSG-ում մրցակիցը կլինի Օլիվեյրա – Ծառուկյան մենամարտի հաղթողը»,- սոցցանցերում գրել է Իսլամ Մախաչևը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և բրազիլացի Չարլս Օլիվեյրան կհանդիպեն ապրիլի 14-ին կայանալիք UFC 300 մրցաշարում։ Հայ մարտիկը 4-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում։