Logo

Ո՞վ է լավագույնը. Իսլամ Մախաչևն ընդդեմ Խաբիբ Նուրմագոմեդովի

Հեղինակ
Մհեր Սարգսյան
18:25 / 17.03.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի պատմության մեջ թեթև քաշային կարգը միշտ եղել է ամենամրցունակներից, սակայն քչերին է հաջողվել բարձունքում եղած ժամանակ մեծ համբավ վայելել:

Խաբիբ Նուրմագոմեդովն ու Իսլամ Մախաչևն Աբդուլմանապ Նուրմագոմեդովի (Խաբիբի հոր) դպրոցի սան են: Երկուսն էլ պարտեր դիրքում դոմինանտ մարտ վարելու և մրցակցին ջախջախելու վարպետներ են։ Բայց այստեղ ավարտվում են նրանց նմանությունները:

Իսկ ո՞վ է լավագույնը.

Ե՛վ Խաբիբը, և՛ Իսլամը Աբդուլմանապի այն փիլիսոփայության ժառանգերն են, որտեղ ամեն ինչի հիմքը ըմբշամարտն է։ Սակայն ութանկյունում նրանց մարտաոճերը բավական տարբեր են:

Խաբիբի առանձնահատուկ կարողություններից են մրցակցին օկտագոնի հատակին տապալելն ու ցանցին սեղմելը: Նա հազվադեպ էր ձգտում նոկաուտով ավարտել մենամարտերը. Խաբիբը սիրում էր մրցակիցներին ստիպել լուրջ ճնշման ենթարկվել ու հանձնվել:

Իսլամ Մախաչևը տեխնիկապես ավելի հարուստ է և բազմազան, քան Նուրմագոմեդովը: Մախաչևը հաճախ է հարվածների միջոցով թուլացնում մրցակիցներին՝ թույլ չտալով նրանց թաքնվել կամ խուսափել իր ծանր բռունցքից: 2023 թվականին Ալեքսանդր Վոլկանովսկիի հետ պայքարում Իսլամի հաղթանակը ցույց տվեց, որ նա ոչ միայն գրեփլեր է, այլև գերազանց հարվածային մարզիկ, որից պետք է զգուշանալ։

Խաբիբը մարտը կառավարելու վարպետ էր և մրցակիցների հետ պայքարում առավելություն էր ստանում թե՛ պարտեր դիրքում, թե՛ կանգնած իրավիճակում: Իսլամն ավելի կենտրոնացած է նոկատուվ հաղթանակներ տանելու ուղղությամբ:

Մախաչևն ավելի շատ է մարտերն ավարտել վաղաժամ, քան Նուրմագոմեդովը, բայց Խաբիբն իր հայրենակցի հանդեպ ունի մեկ շատ մեծ առավելություն. «Օկտագոնի արքան» երբեք պարտություն չի կրել:

Խաբիբի դարաշրջանն աստղային էր։ Նա կարողացավ առավելութան հասնել UFC-ի 3 լեգենդների հետ պայքարում՝ հաղթելով Քոնոր Մաքգրեգորին (2018), Դասթին Պորյեին (2019) ու Ջասթին Գեյջիին (2020):

Նրա մրցակիցները UFC-ի «դեմքերն» էին, իսկ մենամարտերը՝ տարվա գլխավոր իրադարձությունները։

Իսլամինը գերիշխանության ժամանակաշրջան է: Նա գոտին վերցրեց Չառլզ Օլիվեյրայից, իսկ հետո երկու անգամ պաշտպանեց այն:

Մախաչևը բազմակողմանի զարգացած մարտիկ է, ինչը նրան հնարավորություն է տալիս մենամարտել տարբեր ոճերով:

Դժվար է համեմատել տարբեր ժամանակաշրջաններում հանդես եկած մարտիկների, բայց եթե նրանց միջև մենամարտ լիներ, ապա Իսլամ Մախաչևի հաղթելու շանսերը փոքր-ինչ մեծ կլինեին, քանի որ նա բազմաոճ է ու անկանխատեսելի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ