Logo

Իսլամ Մախաչևի ամենադժվար մենամարտն՝ ըստ Խաբիբ Նուրմագոմեդովի

19:43 / 28.07.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն ասել է, թե ռուս մարտիկ Իսլամ Մախաչևի որ մենամարտն էր ամենադժվարը:

«Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ մենամարտն ամենադժվարն էր: Զգացմունքային առումով դժվար էր, քանի որ նա հեռու էր հայրենիքից և քիչ ժամանակ կար վերականգնվելու համար: 

Երբ ընդամենը 11 ժամ ունես վերականգնվելու համար, միայն կարող ես քնել ու ևս մեկ անգամ ընթրել՝ հավաքելով 2-3 կգ ավելորդ քաշ: Դժվար պահ էր, ես հասկանում էի այդ ամենը, սակայն հանդիսականները տեղյակ չէին:

Բացի այդ, ժամանային գոտիները տարբեր էին: Սրանք արդարացումներ չեն, ես արձանագրում եմ փաստեր: Դրան գումարած, առաջին անգամ ես նրա կողքին չէի և շատ էի մտածում»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է Gorilla Fighting-ը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 12-ին Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վոլկանովսկիին (48-47, 48-47, 49-46) և պաշտպանել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ