Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բետիսը» մրցակցի դաշտում 3-2 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» դեմ խաղում։
Հյուրերն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում բեկեցին հանդիպման ընթացքն ու գերկամային հաղթանակ տարան 3-2 հաշվով։
«Բետիսից» մեկ գոլ խփեց ու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Իսկոն։
Անդալուզյան ակումբը 44 միավորով 6-րդն է, «Լեգանեսը» 18-րդն է և ունի 27 միավոր։
Իսպանիայի Լա լիգայի, 28-րդ տուր
«Լեգանես» - «Բետիս»` 2-3
Դանի Ռաբա, 29, 44 - Իսկո, 64 (11մ), Սեդրիկ Բակամբու, 78, Կուչո, 82


