Logo

Իսկոյի դուբլը հաղթանակ պարգևեց «Բետիսին»

23:26 / 23.02.2025Ֆուտբոլ
null

«Բետիսն» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Խետաֆեին» և հաղթեց 2-1 հաշվով:

Դուբլ գրանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն, որին առաջին գոլի դրվագում ասիստ կատարեց Անտոնին: Բրազիլացի վինգերը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին էլ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը 35 միավորով 7-րդն է, «Խետաֆեն»` 30 միավորով 14-րդը:

Իսպանիայի Լա լիգա, 25-րդ տուր

«Խետաֆե» - «Բետիս»` 1-2 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 82 - Իսկո, 18, 77 (11մ)

Հեռացումներ` Անտոնի, 90+4 («Բետիս»), Դոմինգոս Դուարտե, 90+6 («Խետաֆե»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ