Logo

Իսկոն կարող է կրկին դառնալ Մարսելոյի ակումբակիցը

11:04 / 08.02.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Հունաստանում, հայտնում է Todofichajes-ը:

30-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Օլիմպիակոսը»,որի կազմում խաղում «Ռեալում» նրա նախկին թիմակից, բրազիլացի պաշտպան Մարսելոն:

Իսկոն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է: Կիսապաշտպանի նախորդ ակումբը անդալուզական «Սևիլիան» էր, որի հետ պայմանագիրը խզել էր այս ձմռանը։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը Լա լիգայում մասնակցել է 12 խաղի, կատարել 2 արդյունավետ փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ