Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը դեկտեմբերի 21-ին խզել էր պայմանագիրը «Սևիլիայի» հետ, կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի, հայտնում է AS-ը:
30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Վուլվերհեմփթոնն» ու MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսին»:
Transfermarkt-ը Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 3 ասիստ: Նա 2022-ի ամռանն էր «Սևիլիա» տեղափոխվել «Ռեալում» 9 տարի անցկացնելուց հետո:


