«Բետիսի» 31-ամյա կիսապաշտպան Իսկոն մինչև 2027 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը, հայտնում է անդալուզական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի ֆուտբոլիստը «Վերդիբլանկոսի» կազմը համալրել է ընթացիկ մրցաշրջանից առաջ և բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում դարձել է երեք գոլի ու չորս ասիստի հեղինակ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 17 հանդիպման և 10 անգամ ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: