«Բետիսի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն ծնկի վնասվածք է ստացել «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի խաղում (1-1)։
Onda Cero-ն գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 1,5-2 ամիս։ Վիրահատության անհրաժեշտություն չի լինի։
Այդ խաղի 35-րդ րոպեին Իսկոն դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը, իսկ վերջնամասում փոխարինվել էր վնասվածքի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 29 հանդիպման, դարձել 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։


