Logo

Իշխան Գելոյանի առաջին գոլը նոր ակումբում

11:14 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի (ՖԱԼ) 7-րդ տուրում Տուլայի «Արսենալը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Տորպեդոյի» հետ։

Տուլան ներկայացնող ակումբի կազմում 36-րդ րոպեին հաշիվը բացել է Իշխան Գելոյանը (տեսանյութ)։ Դա հայ հարձակկվողի առաջին գոլն էր նոր ակումբի կազմում։ 30-ամյա Գելոյանն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում է տեղափոխվել «Արսենալ», որի կազմում մասնակցել է ընթացիկ առաջնության բոլոր 7 հանդիպումներին։

Իշխան Գելոյանն ամբողջ ակումբային կարիերան անցկացրել է Ռուսաստանում՝ խաղալով «Խիմիկի», «Բալթիկայի», «Ենիսեյի», «Լուչի», «Շիննիկի», և «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում։ Ֆուտբոլի Ազգային լիգայում հարձակվողը մասնակցել է 246 հանդիպման և դարձել 23 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Գելոյանը նաև 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա