Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի 18-րդ տուրում Տուլայի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է «Սարատովին»։
Տուլան ներկայացնող ակումբի կազմում խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացել է Իշխան Գելոյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին։ Դա 31-ամյա կիսապաշտպանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։
Հիշեցնենք, որ Իշխան Գելոյանը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։