Ռեալի» կիսապաշտպան Իսկոն նոր ակումբ է փնտրում:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Սևիլիան»: Անդալուզական ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին, ով «Ռեալում» մարզել է Իսկոյին, տվել է իր համաձայնությունն ու կարծում է, որ 29-ամյա խաղացողը մեծ օգուտ կբերի իր թիմին:
Հիշեցնենք, որ Իսկոյի համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանն, ինչը նշանակում է, որ նա կարող է տեղափոխվել «Սևիլիա»՝ որպես ազատ գործակալ:
Նշենք, որ «Արքայական» ակումբը իսպանացու տրանսֆերային իրավունքները գնել էր «Մալագայից» 8 տարի առաջ՝ վճարելով 30 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում «Սերուցքայինների» կազմում Իսկոն մասնակցել է ընդամենը 12 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Հավելենք, որ այսօր «Սևիլիան» հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆրանսիացին իսպանական թիմում հանդես կգա ազատ գործակալի կարգավիճակով: