Logo

Իսկո. «Կցանկանայի կրկին հրավիրվել Իսպանիայի հավաքական»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:04 / 01.10.2022ՍՊՈՐՏ
null

«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն անդրադարձել է Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած Իսպանիայի հավաքականի հաջողությանը:

«Իսպանիայի հավաքականի հայտնվելը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում ֆանտաստիկ նվաճում է: Ես, իրոք, ուրախ եմ, շատ լավ թիմ է: Կցանկանայի կրկին հրավիրվել Իսպանիայի հավաքական, բայց տարված չեմ այդ մտքով: Պարզապես ցանկանում եմ լավ կատարել աշխատանքս:

Ինչ վերաբերում է տարիքին, ապա չգիտեմ՝ կարելի՞ է արդյոք ասել, որ ես բավականին ծեր եմ 30 տարեկանում բարձր մակարդակով խաղալու համար: Ֆուտբոլը էվոլյուցիա է ապրել, հիմա տարիքը պարզապես թիվ է: Լուկա Մոդրիչը ցույց է տալիս իր օրինակով»,- Իսկոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 30-ամյա Իսկոն «Սևիլիա» է տեղափոխվել այս ամառ: Ավելի վաղ իսպանացի կիսապաշտպանը խաղացել է «Վալենսիայում», «Մալագայում» և Մադրիդի «Ռեալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ