«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը դոբերման ցեղատեսակի ծառայողական շուն է գնել, հաղորդում է The Sun-ը։
Շվեդիայի ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարը ձախողելուց հետո Իսակը հայտնվել էր երկրպագուների խիստ քննադատությունների ներքո` ստանալով լուրջ սպառնալիքներ։
Դրանով պայմանավորված` 26-ամյա հարձակվողը որոշել է անվտանգության ապահովման համար շուն ձեռք բերել։
Շվեդիայի հավաքականն ընտրական մրցաշարի B խմբում միայն երկու միավոր է վաստակել և զբաղեցրել վերջին` չորրորդ տեղը։
Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմն անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է միայն Ազգերի լիգայում իր ենթախումբը հաղթելու շնորհիվ։ Անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում շվեդները կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ։


