Անգլիական «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի համար ամռանը թեժ տրանսֆերային պայքար կլինի, հաղորդում է El Nacional-ը:
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Լիվերպուլը»: Սպասվում է, որ «Նյուքասլն» իր առաջատարի տրանսֆերային իրավունքի համար կպահանջի 90 միլիոն եվրո:
«Լիվերպուլը» կարող է վաճառել ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, որպեսզի կարողանա ձեռք բերել Իսակին: «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով հնարավոր է՝ չկարողանա մրցակցել «Լիվերպուլի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Իսակը 25 խաղում խփել է 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: