Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Նյուքասլն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» և հաղթեց 3-0 հաշվով։
Հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Ալեքսանդր Իսակը, որը դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց։ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 15-ի և գլխավոր ռմբարկուների պայքարում բարձրացավ երրորդ տեղ։
«Նյուքասլը» 38 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով 18-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Նյուքասլ» - «Վուլվերհեմփթոն»` 3-0
Ալեքսանդր Իսակ, 34, 57, Էնթոնի Գորդոն, 74
«Նյուքասլ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOS, Android):