Logo

Իռլանդիայի հավաքականի մարզիչ. «Հավատում եմ` հաղթելու ենք Հայաստանի հավաքականին»

19:27 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը Հայաստանի ազգային թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի տնային հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին նշել է, որ հավատում է իր թիմի հաղթանակին, բայց պետք է զգուշանալ մրցակցից, հաղորդում է RTE-ն:

«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ, հավատում եմ այս թիմին։ Կարծում եմ՝ այս թիմն ունի ամեն ինչ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Մենք գուցե այս պահին խմբում ֆավորիտ չենք, բայց վաղվա հնարավոր հաղթանակը կփոխի ամեն ինչ։ Եվ ես հավատում եմ, որ մենք դա անելու ենք։

Եթե դուք տեսել եք Հայաստանի վերջին խաղը, կփաստեք` Հունգարիան շատ բախտավոր էր, որ հաղթեց այդ մրցավեճում: Հայաստանի հավաքականը մրցակցին պատժելու շատ լավ հնարավորություններ ուներ: Երբեք չպետք է թերագնահատել Հայաստանի հավաքականին:

Պետք է խաղը սկսել ճիշտ ձևով, սկսել ամուր, միասնական, ինչպես արեցինք Պորտուգալիայում»,- ասել է Հալգրիմսոնը:

Իռլանդիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում, Երևանի ժամանակով 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո նույնքան միավորով երրորդն է խմբում, Իռլանդիան մեկ միավոր ունի և չորրորդն է: Առաջատար Պորտուգալիան, որը 9 միավոր ունի, հոկտեմբերի 14-ին կընդունի Հունգարիային, որը 4 միավորով երկրորդն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի թիմին:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ