Logo

Իռլանդիան հաստատել է. Փերոթը բաց կթողնի Հայաստանի ու Հունգարիայի դեմ խաղերը

13:23 / 01.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իռլանդիայի հավաքականը սոցցանցերում հաստատել է, որ «ԱԶ Ալկմարի» հարձակվող Թրոյ Փերոթը բաց կթողնի Հունգարիայի և Հայաստանի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի հանդիպումները։

Փերոթի փոխարեն իռլանդացիների հայտացուցակում ընդգրկվել է Գլազգոյի «Սելթիկի» հարձակվող Ջոնի Քենին, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։

«ԱԶ Ալկմարի» գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսը հաստատել էր, որ ակումբը Փերոթին վնասվածքի պատճառով թույլ չի տվել միանալ հավաքականին։ 23-ամյա ֆուտբոլիստը նիդերլանդական ակումբում 2025/26 մրցաշրջանի 7 խաղում 10 գոլ է խփել։

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Խաղը կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Իռլանդիայի հավաքականը Հունգարիայի թիմի դեմ կմրցի սեպտեմբերի 6-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ