Logo

Իռլանդիա - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

18:21 / 12.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի Իռլանդիա - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։

Խաղի մրցավար է նշանակվել Բենուա Բաստյենը, որին եզրերում կօգնեն Հիշան Զակրանին, Օրելյեն Բերտոմյեն, չորրորդ պաշտոնյան կլինի Ստեֆանի Ֆրապարը, տեսաօգնականը` Էրիկ Վատալյե (բոլորը` Ֆրանսիա), նրա օգնականը` Բերթ Փութը (Բելգիա)։

Իռլանդիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և ժամը 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ