ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալ» - «Ռեալ Մադրիդ» և «Բավարիա» - «Ինտեր» առաջին հանդիպումների մրցավարական անձնակազմը, հայտնում է կազմակերպության կայքը:
«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ» խաղը կսպասարկի բոսնիացի Իրֆան Պելտոյի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրա օգնականները նույնպես բոսնիացի են: Տեսակրկնությունների գծով օգնականը գերմանացի Բաստիան Դանկերտն է:
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանում Պելտոն սպասարկել է 6 խաղ, որոնցում ցույց է տվել 15 դեղին, 1 կարմիր քարտ, 5 անգամ նշանակել է 11-մետրանոց:
«Բավարիա» - «Ինտեր» խաղի մրցավար է նշանակվել շվեյցարացի Սանդրո Շերերը: Նրա օգնականները նույնպես Շվեյցարիայից են: Տեսակրկնությունների գծով օգնականը շվեյցարացի Ֆեդայի Սանն է: Նիդերլանդցի Պոլ վան Բուկելը կլինի նրա օգնականը:
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանում Շերերը սպասարկել է 4 խաղ, որոնցում ցույց է տվել 15 դեղին քարտ, 1 անգամ նշանակել է 11-մետրանոց:
«Արսենալ» - «Ռեալ Մադրիդ» և «Բավարիա» - «Ինտեր» առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: