Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ կբոյկոտի դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությունը: Պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները մուտքի վիզա չի տրամադրել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջին և մի քանի այլ անդամների:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն, քաղաքական գործոնով պայմանավորված, վիզա չի տրամադրել նրանց: Թաջը խնդրի մասին տեղեկացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:
Հիշեցնենք, որ ամռանը կայանալիք Մունդիալը կընդունեն ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:


