Logo

Իրանում կանայք կարող են այցելել ստադիոններ

17:33 / 30.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտնել է, որ այդ երկրի կանայք իրավունք են ստացել ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին ստադիոններում:

Որոշումը հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։

«Կանայք կկարողանան մուտք գործել ստադիոններ։ Բարեբախտաբար, ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել այս հարցին, աշխատանքային խումբ է ձևավորվել դրա իրականացման համար։ Ներքին գործերի, սպորտի և երիտասարդության նախարարությունները, ֆուտբոլի ֆեդերացիան կհստակեցնեն մանրամասները»,- Մեհդի Թաջի խոսքը մեջբերում է ISNA-ն:

Իրանցի կանայք մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունն իրավունք ունեին մուտք գործել ստադիոններ, սակայն դրանից հետո արգելվել էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ