Logo

Իրանցի բռնցքամարտիկին մահվան են դատապարտել բողոքի գործողություններին մասնակցելու համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:00 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամադ Ջավադ Վաֆաեի Սանիին 2019 թվականին երկրում բռնկված բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ-ում գործող Center for Human Rights in Iran (CHRI) իրանական իրավապաշտպան կազմակերպությունը։ Տեղեկությունը Twitter-ում հաստատել է մարզիկի փաստաբան Բաբակ Պակնիան։

Իրանում վառելիքի թանկացմամբ պայմանավորված բողոքի ցույցեր էին ընթանում 2019-ի նոյեմբերին։ Բռնցքամարտիկը ձերբակալվել է 2020 թվականի փետրվարին։

«Մոհամադ Ջավադ Վաֆաեի Սանին մահապատժի է դատապարտվել «ծանր հանցանքի» և 2019 թվականին դաժանաբար ճնշված բողոքի գործողությունների ընթացքում կառավարական շենքերի ենթադրյալ հրկիզման ու դրանք վնասելու մեղադրանքով»,- նշել է կազմակերպությունը։

Փաստաբանը մանրամասնել է, որ 26-ամյա մարզիկին դատապարտել են կախաղանի, սակայն դատավճիռը դեռ կարող է բողոքարկվել երկրի Գերագույն դատարանում։

Ֆրանսիական AFP գործակալությունն էլ, հղում կատարելով Փարիզում գործող Իրանի ազգային դիմադրության խորհրդին (NCRI), հաղորդում է, որ Վաֆաեի Սանին դատապարտվել է նաև Իրանում օրենքից դուրս հայտարարված «Ժողովրդական մոջահեդներ» ընդդիմադիր խմբին աջակցելու համար։

Դեռևս 2020 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցելու համար մահապատժի էր ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Իրանի չեմպիոն Նավիդ Աֆկարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա