Պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Միլան` «Ներաձուրիի» կազմ տեղափոխվելու համար։
Իրանցի հարձակվողն արդեն բուժզննում է անցել միլանյան ակումբի համար և կնքել 2 տարվա պայմանագիր։
Թարեմին «Պորտուում» հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից` 181 խաղում խփելով 90 գոլ, կատարելով 56 գոլային փոխանցում։