Logo

Իրանցի երկրպագուները Ռոնալդուին տեսնելու համար կատվածահար են արել Թեհրանի հյուրանոցներից մեկը

19:33 / 18.09.2023Ֆուտբոլ
null

Ասիական Չեմպիոնների լիգայում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» արտագնա հանդիպում է անցկացնելու իրանական «Պերսեպոլիսի» հետ:

Երկուշաբթի սաուդյան թիմը ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան:

Մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել են հյուրանոցի մոտ, հետո ներխուժել են ներս և վանկարկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը:

Ավելի ուշ «Պերսեպոլիսի» ներկայացուցիչները «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին պարսկական գորգ են նվիրել:

Հիշեցնենք, որ 38-ամյա Կրիշտիանուն «Ալ Նասրի» կազմում նախորդ 4 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ