Logo

Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար. Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

22:49 / 25.06.2025Բռնցքամարտ
null

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող բռնցքամարտի՝ Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։

Հաղթանակ են տարել Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ 

Հայաստանի ներկայացուցիչներից ռինգում եղել են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Զավեն Գալստյանը (70 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ), որոնք պարտվել են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ