Logo

«Իրականացրինք այն, ինչ ծրագրել էինք». Տուդորը՝ «Ռեալից» կրած պարտությունից հետո

14:22 / 23.10.2025Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորն ամփոփել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում կայացած խաղը (0-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ցավալի հարված է: Մենք իրականացրինք այն, ինչ ծրագրել էինք: Կարծում եմ՝ թիմը կարողացավ հավաքվել: «Ռեալի» դեմ շատ դժվար է այստեղ՝ «Բեռնաբեուում»: Նրանք ճնշում են գործադրում, ինչի արդյունքում մի փոքր ավելի քիչ ես լինում գնդակով, քան սովորաբար: Գուցե կարող էինք մարտավարական առումով մի փոքր բարելավվել, բայց խաղում էր նաև «Ռեալը», մենք մենակ չէինք:

Արդյունքը կարևոր է, բայց ես զգում եմ, որ ի վիճակի էինք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մենք արեցինք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում էր, բայց գոլ խփելու հնարավորությունները բաց թողեցինք:

Լավ փորձություն է իմ թիմի համար: Հնարավոր է՝ սա նույնիսկ ամենադժվար մարզադաշտն է, որտեղ մենք երբևէ մեկնել ենք հաղթելու նպատակով: Կարծում եմ՝ ավելիին էինք արժանի: Չնայած պարտությանը՝ կարող ենք դրական տրամադրվել, եթե վերլուծենք մեր գործողությունները»,- ասել է Տուդորը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ