«Չելսին» լրջորեն հետաքրքրված է «Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելափի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:
Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան անգլիացու ունակություններին ծանոթ է դեռևս «Ման. Սիթիում» աշխատելու ժամանակահատվածից:
Պրեմիեր լիգայից «Իփսվիչի» դուրս մնալու դեպքում հարձակվողի հրաժարագինը կազմելու է 30 միլիոն ֆունտ:
Դելափին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ման. Յունայթեդը»:
22-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում աչքի է ընկել դարպասի 12 գրավմամբ: