«Ինտերը» վճռական է տրամադրված Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն և միլանյան ակումբը մի քանի ամիս է բանակցում են նոր պայմանագրի հարցում և արդեն մոտ են համաձայնության հասնելուն: Calciomercato-ն գրում է, որ մինչև տարվա վերջ համաձայնագիրը ստորագրված կլինի:
Աղբյուրը նաև հայտնում է, որ «Ինտերը» միշտ զգուշություն է դրսևորում 30-ից բարձ տարիքի ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրելիս, բայց Մխիթարյանի դեպքում բացառություն են անելու, որովհետև 34-ամյա կիսապաշտպանի խաղի վրա տարիքը բացասական ազդեցություն չի թողնում: Սիմոնե Ինձագին էլ Հենրիխին թիմի առաջատարն է համարում և միշտ առաջին ընտրությունը նախընտրում թիմի կիսապաշտպանությունում:
Սպասվում է, որ նոր պայմանագիը նախատեսված է լինելու 2 տարով և կնքվելու 1+1 տարբերակով: «Ներաձուրիի» ղեկավարներն ամեն ինչ անելու են մի քանի տարով հայ ֆուտբոլիստին ակումբում պահելու համար: Մխիթարյանն էլ ցանկություն է հայտնել մնալ միլանյան թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Ա սերիայում և Չեմպիոնների լիգայում մասնակցել է 16 խաղի, դարձել է 2 գոլի և 4 ասիստի հեղինակ: Նա թիմի 4-րդ ամենաշատ խաղաժամանակ (1 119 րոպե) ստացած ֆուտբոլիստն է: