Միլանի «Ինտերի» ղեկավարները հուսով են, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել ակուբի պաշտպան Դենզել Դումֆրիսին։
La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ ֆուտբոլիստի ու միլանյան ակումբի` 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններն արդյունք չեն տվել։ Կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել աշխարավարձի չափի հարցում. Դումֆրիսը «Ներաձուրիից» պահանջում է 5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն «Ինտերը» պատրաստ չէ վճարել այդքան։
Ըստ աղբյուրի` այժմ «Ինտերը» պատրաստ է հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 25-30 միլիոն եվրոյով։ Նիդերլանդների ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան», սակայն «Ինտերում» սպասում են, որ գործին կմիջամտի «Մանչեսթեր Յունայթեդը»։
Մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը դեռ նախորդ ամռանն էր ցանկանում Դումֆրիսին տեսնել իր գլխավորած թիմում, սակայն գործարքը չկայացավ։
Դումֆրիսը «Ինտերում» հանդես է գալիս 2021 թ. օգոստոսից և 132 խաղում խփել է 11 գոլ, դարձել 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։


