Logo

«Ինտերը» տնային խաղում բաց թողեց հաղթանակը

00:41 / 15.04.2024Ֆուտբոլ
null

«Ինտերն» Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում ընդունեց «Կալյարիին» և խաղի վերջնամասում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամն ու թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին:

Միլանյան ակումբը 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին»: Հաջորդ տուրում տեղի կունենա միլանյան դերբի, որում հաղթելու դեպքում «Ինտերը» վաղաժամ կհռչակվի Իտալիայի չեմպիոն: «Կալյարին» 31 միավորով 14-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 2-2

Մարկուս Թյուրամ, 12, Հաքան Չալհանօղլու, 74 (11մ) - Էլդոր Շոմուրոդով, 64, Նիկոլաս Վիոլա, 82

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ