37-րդ տուրի «Լացիոյի» դեմ տնայից խաղից (1-1) հետո «Ինտերը» ստացել է իտալական Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։
«Ներաձուրին» հոբելյանական 20-րդ չեմպիոնությունն ամրագրել էր դեռ ապրիլի 22-ին «Միլանին» հաղթելուց (2-1) հետո։
«Ինտերի» կազմում չեմպիոն է դարձել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա կիսապաշտպանը կարիերայում առաջին անգամ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնության հաղթող։
Սիմոնե Ինձագիի թիմն Ա սերիայի վերջին տուրից առաջ ունի 93 միավոր։