Logo

«Ինտերը» Սիմոնե Ինձագիին փոխարինող է գտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:15 / 17.10.2022ՍՊՈՐՏ
Դիեգո Սիմեոնե-Ինձագի

Միլանի «Ինտերի» ղեկավարությունն իտալացի մասնագետ Սիմոնե Ինձագիին ցանկանում է պաշտոնանկ անել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 

Todofichajes-ի տեղեկություններով, «Ինտերը» ցանկանում է Ինձագիի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Մադրիդի «Աթլետիկոն» 11 տարի գլխավորող Դիեգո Սիմեոնեին: Իտալիայի փոխչեմպիոնը պատրաստվում է ամռանն առաջարկով դիմել 52-ամյա արգենտինացի մասնագետին:

Հիշեցնենք, որ Ինձագիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Ինտերն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 10 խաղերից հետո 18 միավորով 7-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ