«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը:
«Ներաձուրին» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն՝ ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա:
Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը:
26-ամյա Մեյսոն Մաունթը վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 15 հանդիպումները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»: