Logo

«Ինտերը» փրկվեց պարտությունից Բ սերիայի թիմի դեմ խաղում

23:59 / 02.08.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Ինտերը» նախամրցաշրջանային փուլի հերթական ընկերական խաղում հյուրընկալվեց Բ սերիան ներկայացնող «Պիզային» և ավելացված ժամանակի 6-րդ րոպեին խուսափեց պարտությունից:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Յան Բիսեկը: Միլանյան գրանդի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ի դեպ, «Պիզան» գլխավորում է Սիմոնե Ինձագիի եղբայրը՝ Ֆիլիպո Ինձագին:

«Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 7-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ:

Ընկերական խաղ

«Պիզա» - «Ինտեր»՝ 1-1

Գաբրիելե Պիչինի, 45+1 - Յան Բիսեկ, 90+6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ