Logo

«Ինտերը» փրկվեց պարտությունից

00:37 / 16.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի չորրորդ տուրորմ գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Մոնցային»` 1-1։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 81-րդ րոպեին. դաշտի տերերին առաջ մղեց պորտուգալացի հարձակվող Դանի Մոտան։

«Ներաձուրին» առաջին դիպուկ հարվածը կատարեց միայն բաց  թողած գոլից հետո, երբ 84-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Նիդերլանդների ազգային հավաքականի եզրային պաշտպան Դենզել Դումֆրիսը, սակայն «Մոնցային» փրկեց իտալացի դարպասապահ Ստեֆանո Տուրատին։

88-րդ րոպեին Դումֆրիսն, ամեն դեպքում, խփեց իր գոլն ու փրկեց «Ինտերին» պարտությունից։

Միլանյան ակուբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 56-րդ րոպեին։

«Ինտերը» 8 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Մոնցան» հավաքել է 3 միավոր և 15-րդն է։

Ա սերիա, չորրորդ տուր

«Մոնցա» - «Ինտեր»` 1-1 

Դանի Մոտա, 81 - Դենզել Դումֆրիս, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ