Logo

«Ինտերը» պայմանագիր կկնքի երկու ֆուտբոլիստի հետ

19:08 / 13.02.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերը» 2024/25 մրցաշրջանի համար երկու տրանսֆեր է համաձայնեցրել։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Լիսաբոնի «Պորտուի» իրանցի կենտրոնական հարձակվող Մեհդի Թարեմին և իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կտեղափոխվեն միլանյան ակումբ։

Թարեմին «Ներաձուրիի» հետ պայմանագիրը կնքելու է 2 տարով, իսկ Զելինսկին` 3+1 ձևաչափով։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Ինտեր» կտեղափոխվեն անվճար. նրանց համաձայնագրերն ակումբների հետ ավարտվում են 2024թ. հունիսի 30-ին:

Թարեմին 2023/24 մրցաշրջանի 25 խաղում խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Զելինսկին 27 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ