Logo

«Ինտերը» պայմանագիր է առաջարկել «Աթլետիկոյի» պաշտպանին

12:57 / 01.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Մարիո Էրմոսոն կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ «Ներաձուրին» 28-ամյա իսպանացուն 4 տարվա պայմանագիր է առաջարկել։ Միլանյան ակումբը ֆուտբոլիստին պատրաստ է վճարել տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։

«Ինտերը» Էրմոսոյին դիտարկում է որպես 36-ամյա կենտրոնական պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի երկարատև փոխարինողի։ Իտալացին ռասիստական սկանդալի պատճառով կարող է հեռանալ ակումբից։

28-ամյա Էրմոսոյի և «Աթլետիկոյի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Նա ակումբից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ