Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
«Ինտերը» 2023 թվականի ամռանը կբաժանվի աշխարհի նորընծա չեմպիոնից, եթե որևէ ակումբ տրանսֆերի համար վճարի 100 միլիոն եվրո:
Իտալիայի փոխչեմպիոնը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվել մի շարք աստղային խաղացողներից, որպեսզի լուծի ֆինանսական խնդիրները:
Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսն «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականի հուլիսից: Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին իտալական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


