Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, պաշտոնապես ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի թիմային լուսանկարը:
Լուսանկարում նշված է նաև միլանյան գրանդի տեխնիկական հովանավորը՝ ամերիկյան Nike ընկերությունը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» ՉԼ-ի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ նվաճել է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, իսկ Իտալիայի առաջնության 11 տուրից հետո 21 միավորով 7-րդ տեղում է:
Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում անցկացրած 13 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ: