Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում
«Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց «Բոլոնիային»։
«Ռոսոբլուն» հաղթանակ կորզեց ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով, իսկ փոխարինվեց 65-րդ րոպեին։
Միլանյան գրանդը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» նույնպես 71 միավոր ունի։ «Բոլոնիան» 60 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։
Իտալիայի Ա Սերիա, 33-րդ տուր
«Բոլոնիա» - «Ինտեր»` 1-0
Ռիկարդո Օրսոլինի, 90+4
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


