Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեչեի» դարպասը:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Իտալիայի առաջնությունում տարավ 3-րդ անընդմեջ հաղթանալը և 44 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով «Յուվենտուսին»: «Լեչեն» 20 միավորով 12-րդն է:
Ա Սերիա, 17-րդ տուր
«Ինտեր» – «Լեչե»՝ 2-0
Յան Բիսեկ, 43, Նիկոլո Բարելա, 78