Logo

«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Սիմոնե Ինձագիին

17:57 / 18.03.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» ղեկավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Ակնկալվում է, որ կողմերը կկնքեն նոր պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ կլինի 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Ինձագին «Ներաձուրիի» ղեկին է 2021 թվականից: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» 29 խաղից հետո վաստակել է 64 միավոր ու առաջին տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ